
Հոկտեմբերի 21-ին Բերքաբերում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու
Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Նման որոշում ընդունեց կառավարությունը այսօրվա նիստին։
Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուրիկ Մադաթյանը հուլիսի 17-ին հրաժարական է ներկայացրել։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի նաև Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել