HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբանիայի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

Ալբանիայի քաղաքացիները Հայաստան մուտք կգործեն առանց մուտքի վիզայի։ Նման որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա նիստին։

Ըստ որոշման նախագծի՝ Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից և այս որոշման ընդունումով հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում Հայաստանը կկիրառի փոխադարձության սկզբունք։

Ալբանիայի քաղաքացիները մեկ տարվա ընթացքում Հայաստանի տարածքում առանց վիզայի հնարավորություն ունեն մնալ առավելագույնը 180 օր։ Արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ առանց մուտքի վիզայի ռեժիմի կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։