
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Օրակարգում ընդգրկված են «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նիստին քննարկվեց այս նախագծերի փաթեթն ու արժանացավ գործադիրի հավանությանը: Վերոնշյալ փաթեթներով առաջարկվում է առավել խստացնել ընտրակաշառքների, կրկնաքվեարկությունների և այլ ընտրախախտումների համար պատասխանատվության ենթարկումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել