
«Ժառանգություն»-ը հրապարակել է Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների թեկնածուների ցուցակը
Օգոստոսի 29-ին «Ժառանգություն» կուսակցությունը ընտրական հանձնաժողովում գրանցել է թեկնածությունը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին: Կուսակցության ցուցակը գլխավորում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը:
«Ժառանգություն»-ը հրապարակել է կուսակցության ամբողջական ցուցակը՝ կազմված 49 քաղաքական գործիչներից, մասնագետներից, քաղաքացիական հասարակության եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներից եւ երիտասարդական ակտիվիստներից:
Հովհաննիսյան Րաֆֆի - Արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության, Հայ իրավաբանական միության, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի, «Օրրան» բարեգործական կազմակերպության համահիմնադիր
Մարտիրոսյան Արմեն - «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Խուրշուդյան Հովսեփ - «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, «Արաքս» հրատարակության հիմնադիր
Աղբալյան Սեդա - «Աղբալյան Ֆեմիլի» ՍՊԸ-ի համահիմնադիր տնօրեն, հաղորդավար
Մարտիրոսյան Ռշտուն - Գավառի պետական համալսարանի դասախոս
Ղահրամանյան Գեւորգ - «Ժառանգություն» կուսակցության խոսնակ
Արզումանյան Ֆիլիպ - ԱՐԶ Հոլդինգ ՍՊԸ-ի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ
Աբասյան Գայանե - «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի մասնագետ
Թունյան Վարդան - Կարեն Դեմիրճյանի թանգարան, գիտաշխատող, «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ
Ավետիսյան Ավետիս - Ֆինանսիստ, նախկին քաղբանտարկյալ
Ստեփանյան Արմենակ - ճարտարագետ-շինարար
Մալխասյան Սոնա - «Օրրան» բարեգործական հ/կ-ի կրթական ծրագրերի համակարգող
Բարխուդարյան Սուսաննա - տնտեսագետ-ինժեներ
Ալեքսանյան Վանիկ - լրագրող, ինքնագործ կինո-ֆոտո ակումբի ղեկավար
Գրիգորյան Դավիթ - ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի բժիշկ
Ոսկանյան Մարիաննա - «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի տնօրեն
Գամաղելյան Տաթեւիկ - «ՀԱՏԻՔ» ՍՊԸ-ի մարքեթինգի պատասխանատու
Բարխուդարյան Արմեն - Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնի դասախոս
Քալաշյան Զեմֆիրա - Արմավիրի մարզ, Գյուղ Ֆերիկ հիմնական դպրոցի ուսուցչուհի, «Դասավանդիր Հայաստան»-ի մասնակից
Աբրոյան Ստելլա - իրավաբան
Բաղդասարյան Օվսաննա - «Էլ ՍԻ Ջի» փաստաբանական գրասենյակի իրավաբան
Մկրտչյան Արեգ - մանկավարժ-մաթեմատիկ
Ոսկանյան Նարեկ - օպերատոր
Բադալյան Դավիթ - դաշնակահար-նվագակցող, զբոսավար, ազատամարտիկ
Սաժումյան Աշոտ - ճարտարապետ
Սարուխանյան Լիլիթ - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ) հիմնադրամի հանրային կապերի տնօրեն
Մարտիրոսյան Աննա - Երեւանի N155 դպրոցի ուսուցչուհի
Սողոմոնյան Գրիգոր - ինտերնետ տեղնոլոգիաների մասնագետ
Թորոսյան Մարինե - ՀՀ Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս
Հովհաննիսյան Արտեմ - «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
Մուրադյան Մարինա - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ) հիմնադրամի թարգմանչուհի, հանրային կառավարման մասնագետ
Ասլանյան Մուշեղ - «Մուշեղ Ասլանյան» ԱՁ-ի տնօրեն
Նուշիկյան Արման - մարզիչ-մանկավարժ
Հովհաննիսյան Անուշ - «Միհրշին» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ
Մարտիրոսյան Արշակ - մարզիչ-մանկավարժ
Հարությունյան Մարգարիտա - Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գովազդային գործակալ
Հակոբյան Աննա - կենսաֆիզիկ
Հակոբյան Գուրգեն - «Հազարաշեն» ՍՊԸ-ի տնօրեն
Գեւորգյան Ջուլետա - «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ»-ի ներքին վերահսկողության աշխատակից
Էվինյան Դավիթ - «Դավիթ Էվինյան» ԱՁ-ի տնօրեն
Հարությունյան Ժիրայր - քիմիկ-տեխնոլոգ
Հովհաննիսյան Հրաչ - «ԱՐ Սի Էլ» ՍՊԸ-ի տնօրեն
Չթչյան Քրիստինե - Երեւանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի ասիստենտ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի կոնցերտմաստեր
Բանդիկյան Մարիամ - մարկետոլոգ
Մուրադյան Տիգրան - արծաթագործ
Գրիգորյան Սաթենիկ - «Ռեգուլռա» ՍՊԸ-ի արտաքին կապերի մենեջեր
Հակոբյան Գագիկ - «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ
Շահբազյան Ռուզաննա - տնտեսագետ-հաշվապահ
Մանվելյան Ռուբինա - արծաթագործ
Մեկնաբանել