HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտում Ակունք համայնքում. պետությանը պատճառվել է 22․297․000 դրամի վնաս

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։

Ոստիկանության տեղեկացմամբ` Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը. նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2017 թվականների ընթացքում իր մտերիմներից հինգ հոգու համայնքապետարանում աշխատանքի է ընդունել։

Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը։ Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 22․297․000 դրամ վնաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter