HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի դեսպանին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձավ արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստեց, որ երկու երկրների միջև առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:

Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ ևս շեշտեց, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter