HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեյլլուրիդ» կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակը

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը) կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը:  Այս մասին տեղեկացրել է բրիտանացի անկախ պրոդյուսեր, ծրագրի ղեկավար Դենիել Բըրդը։ Նրա խոսքերով, «Cinema Classics»-ի պատասխանտուները սիրով են համաձայնել ներկայացնելու 20-րդ դարի տաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Ս․Փարաջանովի ոչ շատ հայտնի ֆիլմը «Թեյլլուրիդ»-ի լսարանին։

Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Հակոբ Հովնաթանյանը»  առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի վերականգնման նախագծի շրջանակներում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Fixafilm ընկերության և KinoKlassika հիմնադրամի (Լոնդոն) կողմից իրականցվող հայկական ֆիլմերի վերականգնաման ծրագրով նախատեսվում է վերկանգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաև մի շարք հայկական դասական ֆիլմեր։

Դենիել Բըրդը նախագծի հետ կապված մի շարք կազմակերպչական և իրավաբանկան հարցեր ճշգրտելու և տեղում նյութի հետ ծանոթանլու նպատակով մի քանի անգամ եղել է Երևանում, և այցելել Մատենադրան։ Ոգեշնչված հայկական ձեռագրերի թանգարնում պահպանվող հարուստ նմուշներից անմիջապես ձեռնամուխ է եղել հայկական ֆիլմերի վերկանգնման նախագծի իրականցմանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը դեռևս հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ և Fixafilm ընկերությունում անմիջապես սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները։ Fixafilm-ի աշխատակիցները ֆիլմը վերկանգնելու ընթացքում մշտապես համագործակցել են հայ մասնագետների հետ։

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» միջազգային կինոփառատոնի ծրագրի հիմնական մասը կազմում է նոր ֆիլմերի պրեմիերաները, որը փառատոնի ոչ պաշտոնական ավանդույթն է։ Փառատոնի որդեգրած հենց այս քաղաքականության արդյունքում էլ «Թեյլլուրիդ» անունը սերտորեն կապված է կինոյի ոլորտում նոր ֆիլմերի և նոր անունների բացահայտման հետ։

Կից ներկայացնում ենք https://vimeo.com/278668332/916a439c8b տեսանյութ, որտեղ ներկայցված են ֆիլմի չվերականգնված և վերկանգնված կադրերը միաժամանակ։