HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղթողը կմեկնի Ֆրանսիա

Վաղը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն: Փառատոնը կազմակերպվում է Սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ 2009 թվականից:

Փառատոնի մասնակիցները Հայաստանի առաջատար բուհերն են: Ամեն բուհ-մասնակից հանդես է գալու մի քանի ֆրանսիական երգով:

Ժյուրիի անդամներն են Հայաստանի հայտնի երաժիշտները, ժյուրիի նախագահ` Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյան: Փառատոնի պատվավոր հյուրերն են Հայաստանւմ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Հայաստանւմ Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուն և մասնակից բուհերի ռեկտորները: Մրցույթի հաղթողը կստանա գրանդ-պրի մրցանակ` երկշաբաթյա այցելություն Ֆրանսիա:

Միջոցարման գլխավոր հովանաոորը, ինչպես հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից, «Օրանժ Արմենիա» ընկերությունն է:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter