«Առավոտ». Քաջարանի հարցով վարչապետը «սենսացիոն» հայտարարություն կանի
«Առավոտի» տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին բավականին բարկացրել է այն, որ իրեն բավականին խեղթյուրված են ներկայացրել Քաջարան գյուղի հետ կապված խնդիրը: Վարչապետը որոշել է, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ:
Ասում են՝ որոշ բնապահպանների հետ զրույցից հետո վարչապետը ձեռքը սեղանին է խփել՝ հասկանալով, թե տեղական չինովնիկները իրականությունից ինչքան հեռու պատկեր են իրեն ներկայացրել:
Այս ամենից հետո վարչապետը մի լավ բարկացել է բոլորի վրա և խոստացել, որ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել