HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբերի 3-ին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: Այս մասին, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին ՀՔԾ-ի լրատվականից:

Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:               

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Մեկնաբանություններ (3)

Վանիկ Ալեքսանյան
Սա այն մարդն է՞ր, որ իր ենթականերից ազնիվ ծառայություն էր պահանջում։
Տարոն
Սաղ կյանքը ողորմածության ու աղոթքի մեջ անցկացրեց, սրբի պես մարդ է... ով կարող էր մտածել...
Վարդգես
աղոթելու վախտն ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter