HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». փող ունենար՝ վարձը կվճարեր

Բանից պարզվում է՝ հունվարից Երևանում գործում է աղբահանության վարձավճարների գանձման նոր կարգ, իսկ այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«ՉԻ» - Վարչական պատասխանատվությունը, որքան հասկանում ենք, տուգանքն է, իսկ պարտավորություններից խուսափելը՝ աղբահանության վարձավճարը չմուծելը: Թե որքան է այդ վարձավճարը, չգիտենք, բայց եթե նույնիսկ մի քանի հարյուր դրամ լինի, միևնույն է, տասնյակ հազարավոր ընտանիքների համար դա էլ է լուրջ գումար:

Եվ ահա ստացվում է, որ նրանք, ովքեր փող չունեն, փող չունենալու համար պիտի տուգանվեն (ենթադրաբար՝ ավելի մեծ գումարով): Համաձայնվեք՝ այստեղ տրամաբանական սխալ կա, որովհետև տուգանքները կիրառվում են այն դեպքում, երբ մարդն ինչ-որ զանցանք է գործել: Մինչդեռ այս դեպքում մարդը մեղավոր չէ. թոշակներն ու նպաստներն են ցածր:

Մի խոսքով՝ դա նույնն է, թե անձրևի տակ թրջված մարդուն տուգանեն անձրևանոց չունենալու համար և որպես պատիժ՝ գլխին երկու դույլ ջուր լցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter