HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։

Նախարարությունը տեղեկացնում է, որ լրագրողների հետ հանդիպմանը Հակոբյանը ներկայացրել է վերջին երեք ամիսներին իրականացված նախագծերը, առաջիկա պլաններն ու ծրագրերը։

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին' նախարարը նշել է, որ ճանապարհաշինական բոլոր խոշոր ծրագրերը բարեհաջող շարունակվում են։

Նախարարը ներկայացրել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առանձին տրանշերում կատարվող աշխատանքների մանրամասներ։

Մանրամասներ են տրամադրվել նաև Վանաձոր-Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման վերաբերյալ։ Նախարարը նաև նշել է, որ վերջին երեք ամիսներին ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերում որոշակի տնտեսումներ են եղել, որոնց վերաբաշխման հաշվին կկատարվեն ճանապարհահատվածների հիմնանորոգման հավելյալ աշխատանքներ։

Տրանսպորտային ոլորտի վերաբերյալ նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում միասնական երթուղային ցանցի ձևավորման ծրագրի իրականացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել սպասարկման որակը, այլև տրանսպորտային սպասարկում ապահովել հանրապետության բոլոր բնակավայրերում։

Տեխնիկական զննության և տաքսամոտորային փոխադրումների իրականացման գործընթացների բարեփոխումների նպատակով մշակված օրենսդրական փաթեթները ներկայացվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը:

Նախարարն անդրադարձել է նաև ՏՀՏ ոլորտին։ Նա հայտնել է, որ բարձր տեխնոլոգիական և ինովացիոն սկսնակ ընկերություններին կամ ստարտափներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքներ են տարվում Ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու ուղղությամբ:

ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու նպատակով լրամշակվել և ՀՀ վարաչապետի աշխատակազմ է ներկայացվել համապատասխան օրենքի նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter