HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակների տրամադրման ոլորտում փոփոխություններ կարվեն

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը:

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված նախագծի ընդունման արդյունքում՝

  • կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով:

  • անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի,

  • դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter