«Հայկական ժամանակ». հայրը գիտի
2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ գտել է որդուն սպանողին: Նրա խոսքով, մարդասպանը այժմ կալանավորված է այլ հանցագործության համար:
«Կատարողը իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչի է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից և լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանություն կատարողի անունը:
Գևորգ Մհերյանը սպանվել էր իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել