HY RU EN

ԱՆ-ն հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի կրկնակի մրցույթ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է կրկնակի մրցույթ պետական պատվերով նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելության մրցույթի արդյունքում չհամալրված հետևյալ մասնագիտությունների և տեղերի համար՝ լաբորատոր ախտորոշում՝ 2 տեղ, պաթանատոմիա՝ 1 տեղ, հոգեբուժություն' 2 տեղ, ֆթիզիատրիա՝ 1 տեղ, շտապ օգնության բժիշկ՝ 3 տեղ: Դիմորդները կարող են գործերը հանձնել ԵՊԲՀ հետբուհական կրթության ֆակուլտետի դեկանատ մինչև 12.09.2018թ.: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: