HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ծառայությունը:

Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների  բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի պաշտոնին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մհեր Խուրշուդյանը սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի պաշտոնին:

Գլխավոր հարկադիր կատարողի այլ հրամաններով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պաշտոնին:

Մեկ այլ հրամանով էլ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Արտակ Մարտիրոսյանը սեպտեմբերի 3-ից փոխադրման կարգով նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter