
Արկադի Տեր-Թադևոսյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Թուխիկյանը՝ հանրային խորհրդի անդամներ
Կառավարության այսօրվա նիստում Հանրային խորհրդի անդամներ նշանակվեցին:
Հարցը չզեկուցվող էր:
Հանրային խորհրդի անդամներ նշանակվեցին Վազգեն Մանուկյանը (հանրային խորհրդի գործող նախագահը), Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը:
Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվել են խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվել են 12 ոլորտային հանձնաժողովները, խորհրդի շրջանակներում սկսել են գործել 66 ենթահանձնաժողովներ:
Հանրային խորհուրդը ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ:
Մեկնաբանել