HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետք»-ի հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել ավագանու անդամների ստորագրությունների անհամապատասխանության դեպքի առթիվ

Արմավիրի մարզի Շենավան և Վանանդ համայնքներում «Հետք»-ի հրապարակումներից հետո ևս քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը): Նախաքննությունը շարունակվում է, և առայժմ գործում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Դեռևս հուլիսի 16-ին «Հետք»-ը «Ավագանու անդամների ստորագրություններն ակնհայտ տարբերվում են» վերնագրով հոդված էր հրապարակել: Ավելի վաղ հոդվածում առկա Մրգաշատ և Արտաշար համայնքների ավագանու անդամների ստորագրությունների անհամապատասխանության դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ դարձյալ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով: Դրանից հետո քրեական գործ հարուցվեց նաև Շենավան և Վանանդ համայնքների ավագանու ստորագրությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter