HY RU EN

Ամալյա Մարգարյան

Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Թե ինչ կարգավիճակով եւ որ գործի շրջանակում է նա հրավիրվել, ՀՔԾ-ն առայժմ չի մեկնաբանում:

ՀՔԾ- ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից: