
Ավտոպատահարի հետևանքով ժավելի սպիրտ է լցվել Արփա գետ
Երեկ Իրանի Հանրապետությունից Հայաստան ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատար ավոտոմեքենան վթարվել է, և ժավելի սպիրտը թափվել է Արփա գետ։
Այս մասին «Հետք»-ին հայտնեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։ Նրա փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Վայք քաղաքի մոտակայքում։
Համայնքի ղեկավարի խոսքով` պատահարի մասին տեղեկանալուց անմիջապես հետո կապ են հաստատել համայնքների վարչական ղեկավարների հետ, որպեսզի համայնքների բնակիչներին տեղեկացնեն, որ ժամանակավորապես Արփա գետից չօգտվեն: «Գետից չօգտվեն և՛ ոռոգման, և՛ լողալու, և ՛ձուկ որսալու նպատակով, մինչ մեզ լրացուցիչ կտեղակացնեն, մենք էլ համայնքների բնակիչներին կհայտնենք»,- ասաց Սահակյանը։
Համայնքի ղեկավարը տեղեկություն չուներ, թե պատահարի արդյունքում ինչ ծավալի սպիրտ է լցվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել