HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը 500 գրամ թմրանյութի ապօրինի տեղափոխման դեպք է բացահայտել

Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 01:30-ի սահմաններում, Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է` թմրանյութ են տեղափոխում Վրաստան:

Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել են հատել Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանները:

Բագրատաշենի սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում վերջիններիս նկատմամբ իրականացվել է մաքսային հսկողություն։ Նրանց  ուղեբեռների մաքսային զննության արդյունքում թմրանյութ և անօրինական որևէ այլ իր չի հայտնաբերվել, ինչից հետո վերջիններս տեղափոխվել են Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ բժշկական միջամտությամբ մարմինների անձնական զննման ենթարկելու նպատակով:

ԲԿ-ում իրականացված մարմինների անձնական զննման արդյունքում ԻԻՀ քաղաքացի Լեիլա Նորալդին Դոստկանի մարմնի մի մասում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 173 գրամ քաշով գլանաձև, դարչնագույն, հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգված, իսկ մեկ այլ մասում՝ մոտ 96 գրամ քաշով նույնանման զանգված:

ԻԻՀ քաղաքացի Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիի մարմնի անձնական զննման արդյունքում վերջինիս մարմնից ևս  հայտնաբերվել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 118 գրամ և 100 գրամ քաշերով թվով երկու հատ գլանաձև դարչնագույն, հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգվածներ: ԻԻՀ քաղաքացիների հայտարարությունների համաձայն՝ հայտնաբերված մոտ 500 գրամ վերոնշյալ զանգվածները հերոին տեսակի թմրանյութ են:

Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ հայտնաբերվածը փաթեթավորվել, կապարակնքվել, վերցվել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter