Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է արել ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
•Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.00C (2007 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.30C (1993 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Մեկնաբանել