Դեղագետը «Արմավիր» ՔԿՀ-ից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ է հանել
Ոստիկանությունը հաղորդում է, որ օգոստոսի 23-ին ոստիկանաության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում:
Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածյալի խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ: Ըստ նրա բացատրության` նշված դեղահաբերը դուրս է հանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել