Գազի խողովակից արտահոսք՝ շենքում. այրվել է 2 գազի հաշվիչ
Հունվարի 16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տերյան փողոցի թիվ 56 շենքի 1-ին մուտքի 10-րդ հարկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մարվել է:
Պարզվել է, որ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով, այրվել է 2 գազի հաշվիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել