HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պաշտոնակատար Լայլա Էնդրյուս Բաշանին և  ծրագրի կառավարման մասնագետ Մարինա Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում է ԲՆ-ն, կողմերը քննարկել են իրականացված ծրագրերի մանրամասները, ինչպես նաև նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կապված հետագա համագործակցության հետ: Նախարար Էրիկ Գրիգորյանը, մասնավորապես անդրադառնալով մի շարք կարևոր հարցերի, ներկայացրել է մոնիթորինգի ծառայության ամրապնդման անհրաժեշտությունն ու կարևորությունը և հույս հայտնել, որ մեծածավալ այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների մեջ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը կունենա իր էական ներդրումը:

Գործակալության ներկայացուցիչները բարձր են գնահատել նախարարի առաջարկներն ու ներկայացրած ծրագրերը՝ հայտնելով, որ առաջիկա ծրագրերում դրանք հաշվի կառնվեն:

                                                      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter