HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի նորանշանակ դեսպանը Հայաստանի արտգորրծնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով Պյոտր Լիտվինին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով իր կարևոր առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման գործում:

Նախարար Մնացականյանը և դեսպան Լիտվինը քննարկել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները բարձր գնահատել են Ուկրաինայի հայ համայնքի դերակատարությունը  երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտությամբ նշեց հայ համայնքի հանդեպ Ուկրաինայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը, հայկական մշակութային արժեքների և ազգային պատկանելության պահպանմանն ուղղված քայլերը:

Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում երկուստեք գոհունակությամբ փաստել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալների աճը: Միաժամանակ կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում, առևտրատնտեսական  ոլորտում առկա մեծ ներուժը լիովին օգտագործելու նպատակով:

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գետատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները` ընդգծելով, որ գործընթացն արհեստականորեն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը վնասում են խնդրի հանգուցալուծման հասնելու համանախագահների ջանքերը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter