
Խորհրդարանը կընտրի ԿԲ խորհրդի անդամ
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ Գալստյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ խմբակցությունը: Նախկին իրավակարգավորման համաձայն՝ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, այժմ խորհրդի անդամներին ընտրում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։
Մինասյանի խոսքով՝ Մարտին Գալստյանը Հայաստանի բրենդներից մեկի՝ Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենն է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու: Նա երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Տեղեկացնենք, որ ԿԲ անդամի ընտրությունը ևս տեղի է ունենալու վաղը` փակ-գաղտնի ընթացակարգով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել