HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները

«Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, որը մշակված է մայրաքաղաքի կենսագործունեության ու կառավարման համակարգի կազմակերպման սկզբունքային նոր մոտեցումներով և միտված է Երևանը դարձնելու զարգացած ու բարեկեցիկ քաղաք, որտեղ յուրաքանչյուր երևանցի կտեսնի և կհասկանա քաղաքի զարգացման հեռանկարը, կտեսնի իրեն հուզող խնդիրների լուծման ճանապարհն ու արդյունքները:

Մեր առանցքային ռազմավարական հիմնադրույթները, կարգախոսները և ուղղություններն են: 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Դինամիկ զարգացող աշխարհում համայն հայության մայրաքաղաքի` Երևանի զարգացման և մրցունակության ապահովումը պետք է խարսխված լինի նորարարական մոտեցումների և կառավարման համակարգի արդիականացման հենքի վրա, քաղաքային իշխանության՝ քաղաքացիների հետ արդյունավետ համագործակցման վրա հիմնված: Առավել ևս, որ աշխարհի զարգացած մայրաքաղաքների կառավարման մարմինները քաղաքային ենթակառուցվածքների ղեկավարման գործում որդեգրել են ռազմավարական մտածելակերպի և նորարարության արդյունավետ համադրման մոդելներըը: Քաղաքի կառավարման համակարգում անհրաժեշտ է որդեգրել և կյանքի կոչել «Երևանի իշխանությունը պետք է ծառայի երևանցուն,, կարգախոսը և ամրագրել հետևյալ սկզբունքները և գերակայությունները.

-         Համարձակ, խելացի և նորարական բարեփոնումներ, ուղղված Երևանի զարգացմանը և երևանցիների խնդիրների լուծմանը,

-         Քաղաքի կառավարման բոլոր բնագավառների համար խելացի և հիմնավորված, ժամանակակից լավագույն փորձի վրա խարսխված զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը,

-         Արդյունքին միտված ծրագրավորված քաղաքականության իրականացում պայքարելու համար սոցիալական ծայրահեղ բեռնվածության, հուսալքության և անտարբերության, բյուրոկրատական քաշքշուկների դեմ, քաղաքային իշխանության հանդեպ անվստահության մթնոլորտից ձեռբազատվելուն ուղղված հետևողական ու կոնկրետ քաղաքականության իրականացում` երևանցու դերի, կարծիքի արժևորման միջոցով,

-         Քաղաքային իշխանության համակարգում ավագանու դերի կարևորում և բարձրացում, կառավարման ոլորտում թափանցիկության, վերահսկողության, տեղեկատվայնության, պատասխանատվության ու կատարողական կարգապահության մեխանիզմների ներդրում և ամրապնդում,

-         Քաղաքի կառավարմանը քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ մասնակցության, քաղաքային իշխանության և քաղաքացիների արդյունավետ հետադարձ կապի ապահովում:   

-         Երևանին և երևանցիներին առնչվող կարևոր հարցերի շուրջ երևանյան հանրաքվեների կազմակերպում, հանրային քննարկումների մեխանիզմների կիրառում` մինչև որոշումների ընդունումը: 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

-         մշակել և իրականացնել համայնքային և սոցիալական բնակարանաշինության ծրագրեր քաղաքապետարանի միջոցներով՝ այդ թվում ներգրավելով նաև մասնավոր ներդրողների,

-         մշակել Երևան քաղաքի բնակշինարարության համալիր ծրագիր,

-         յուրաքանչյուր թաղամասում ուսումնսաիրել և գույքագրել նոր բնակելի շենքերի կառուցապատման հնարավորությունները,

-         բացառել բյուրոկրատական քաշքշուկները բնակելի շենքերի շինարարության թույլտվությունների ոլորտում

-         Երևան քաղաքի բյուջեում նախատեսել միջոցներ բնակելի շենքերի կառուցման նպատակով` այլ երկրների խոշոր մայրաքաղաքների օրինակով,

-         խթանել մասնավոր ներդրումները բնակելի շինարարության ոլորտում, սահմանել գույքահարկի և հողի հարկի վճարման ճկուն արտոնությունների համակարգ,

-         շարունակել ՕԵԿ-ի նախաձեռնած բարեփոխումները` եկամտահարկից զատ, գույքահարկից և հողի հարկից ևս մասնահումներ կատարել հիփոթեքային վարկերի մարման ժամանակ քաղաքացու վճարած եկամտահարկից մասհանում  անելով վարկի սպասարկման համար,

-         հաշվի առնելով Երևանում բնակարանների աճող գները` քայլեր ձեռնարկել Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերելիս կանխավճարը բացառելու համար,

-         գույքագրել Երևանի բոլոր անավարտ շենքերը՝ որպես բնակելի շենքեր կառուցապատելու նպատակով,

-         գույքագրել բոլոր վթարային շենքերը և հստակ ժամանակացույցով ձեռնամուխ լինել դրանց վերանորոգմանը,

-         տարիներ շարունակ տարբեր հանրակացարաններում բնակվող մարդկանց բնակարանները նրանց անվճար տրամադրել սեփականության իրավունքով: 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Երևանում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների լուծման բանալին նախ և առաջ քաղաքային տնտեսության զարգացումն է` խոշոր մայրաքաղաքների օրինակով: Այդ առումով անհրաժեշտ է արագ նախաձեռնել Երևանում ժամանակակից , ինովացիոն և գիտատար տնտեսության համակարգի ձևավորման գործընթաց, համադրել տնտեսության արդիականացման ավանդական և նորարական ուղղությունները:Ավանդական տեսանկյունից անհրաժեշտ է քաղաքի տնտեսության հիմնական և հեռանկարային ճյուղերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում և իրականացում , որի արդյունքում կարող է երաշխավորվել.

-         կայուն տնտեսական զարգացման ապահովում  և աշխատատեղերի ստեղծում,

-         ներդրումների և ներքին խնայողությունների ավելացման համար բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծում,

-         փոքր և միջին գործարարության զարգացման ուղղությամբ նպատակային պետական աջակցության քաղաքականության արդյունավետ իրականացում,

-         մայրաքաղաքում օտարերկրյա ներդրողներին և   հայրենական արտադրողներին հետևողական օգնության և աջակցության ապահովում աշխատատեղերի ստեղծման գործում,

-         մայրաքաղաքի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների վերագործակման և զարգացման համար նպատակային ծրագրերի ներդրում:

նորարական տեսանկյունից անհրաժեշտ է.

-         ինովացիոն , ռազմավարական կառավարման և սոցիալտնտեսական կայուն զարգացման,բալանսավորված ֆինանսական պլանավորման համակարգերի և մեթոդներ ներդրում

-         տեղեկատվական տեխնալոգիանների հիման վրա աշխատող մանր և միջին ձեռնարկություններին շուկայագիտական աջակցություն

տետեկատվական քաղաքային միջավայրի ձևավորում

տեղեկատվական քաղաքային միջավայրի ձևավորում, նորարարական նախաձեռնությունների և հետազոտական գործունեության հետևողական աջակցություն: 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈԻՄ

Երևանում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների լուծման բանալին նախ և առաջ  նոր աշխատատեղերի ստեղծումն է:

Այդ առումով անհրաժշտ է.

-         ստեղծել բարենպաստ իրավական և տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ակտիվ ու գործունյա երևանցի կարող է կազմակերպել իր գործը, հիմնադրել իր բիզնեսը, զբաղվել նախընտրած և շահավետ աշխատանքով,

-         աջակցել և համայնքային արտոնություններ սահմանել այն ձեռնարկությունների համար, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր,

-         պարբերաբար մշակել և իրականացնել նորարական նախաձեռնությունների ու հետազոտությունների վրա հիմնված ծրագրեր`նոր բիզնես-գաղափարների խթանման նպատակով,

-         գործնական քայլերով աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և հեռանկարային ներդրումային ծրագրեր առաջարկող ընկերություններին   

-         Երևանում գործող կրթական, գիտական հաստատությունների և բիզնեսի կապի ամրապնդման նպատակով Երևանի բոլոր թաղամասերում ստեղծել կարիերայի ժամանակակից կենտրոններ,

-         խրախուսել և ըստ ամենայնի պաշտպանել օտարերկրյա և Սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր ցանկություն ունեն Երևանում ներդրումներ կատարել ու աշխատատեղեր ստեղծել, ապահովել նրանց օրինական իրավունքների և շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ,

-         աշխատանք փնտրողների համար Երևանի բոլոր թաղամասերում ստեղծել համայնքային միասնական տեղեկատվական կենտրոններ, որտեղ կմեկտեղվեն պետական ու մասնավոր սեկտորի առաջարկությունները: 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ 

Սոցիալական քաղաքականությունը մայրաքաղաքում չի համապատասխանում իր առաքելությանը՝ սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության հաստատմանը:

Այսօր Երևանում անհրաժեշտ է

-         մշակել և իրականացնել նոր սոցիալական ռազմավարություն, որը էականորեն կբարելավի սոցիալապես առավել խոցելի խմբերի վիճակը,

-         նախատեսել, քաղաքային բյուջեի մաքսիմալ սոցիալական ուղղվածություն,

-         քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում մշտապես պահել որակյալ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունների ու երաշխիքների ապահովումը, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ընդլայնումն ու արդիականացումը, Երևանում անվճար բուժօգնության համակարգի ներդրումը,

-         իրականացնել մայրության և մանկության սոցիալական ապահովության համակարգի ընդլայնում, երեխաների ամառային հանգստի  կազմակերպում, անվճար մանկապարտեզների ցանցի զարգացում,

-         ապահովել տարեցների համար ծերապարտեզների ցանցի ընդլայնում և պայմանների բարելավում, հաշմանդամ քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորում` հատուկ ենթակառուցվածքների ստեղծման միջոցով,

-         ընդլայնել անվճար սոցիալական ծառայությունների ցանկը՝ սոցիալապես անապահով խավերի, աշխատանքի և պատերազմի վետարանների, վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար, 

-         ապահովել բնակչության սոցիալական աջակցության համակարգի գործունեության նկատմամբ հանրային մշտական վերահսկողություն: 

ԿՈՄՈՒՆԱԼ-ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Այսօր կոմունալ բնակարանային տնտեսության հետ կապված հիմնախնդիրները բազմաթիվ են:

Դրանք լուծելու համար անհրաժեշտ է

-         բազմաբնակարանային շենքերի շինարարության խթանում,

-         վթարային շենքերի պլանավորված վերականգնում,

-         բազմաբնակարանային շենքերի սեփականության կառավարման և պահպանման համակարգի արդիականացում և համատիրությունների գործառույթների հստակեցում և պատասխանատվության մեծացում,

-         բազմահարկ շենքերի բարեկարգման աշխատանքների՝ կապիտալ կամ ընթացիկ վերանորոգման հստակ ծրագրավորում և իրականացում,

-         շենքերի տանիքների և ջրհորդանների, նկուղների և աստիճանավանդակների, մուտքային դռների, աղբատար խողովակների և զետեղարանների հիմնովին վերանորոգում,

-         վերելակների վերանորոգման կամ փոխարինման համալիր ծրագրի մշակում և իրականացում, վերելակային տնտեսության սպասարկման ծառայության գործունեության վերագործարկում՝ առաջավոր փորձի կիրառմամբ,

-         բնակելի շենքերի բակերում կանաչ գոտիների ձևավորման, զրուցարանների ու նստարանների տեղադրման, խաղահրապարակների ստեղծման, աշխատանքների ընդլայնում,

-         ջրի շուրջօրյա մատակարարման հարցի վերջնական լուծում և սակագնի հետևողական նվազեցում,

-         Երևանի սեյսմոլոգիական քարտեզի ճշգրտում, յուրաքանչյուր շենքի սեյսմակայունության, հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման ու վերակառուցման անձնագրերի մշակում,

-         աղբահանության վիճակի  կտրուկ բարելավում, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծում՝ բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ` հստակ ժամանակացույցով,

-         բնակչության սպասարկման վարձերի սահմանման գանձման գործընթացի հստակ կանոնակարգում՝ նախկինում կուտակված պարտքերի մարման հարցի օբյեկտիվ և իրավական լուծում, հիմք ընդունելով այն սկզբունքը, որ քաղաքացիները պետք է վճարեն միմիայն ծառայությունների դիմաց,

-         բնակչության համար ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացում և  մրցակցության ապահովում այս ոլորտում, մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունների խրախուսում և մայրաքաղաքում ներդրումային ծրագրերի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործնական քայլերի իրականացում: 

ԿԱՊԻ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ

 ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ 

Կապի, հեռահաղորդակցության և տրանսպորտի զարգացումը ժամանակի հրամայականն է: Երևանը կարող է և պետք է դառնա տարածաշրջանային հեռահաղորդակցման և տրանսպորտային խաչմերուկ: Ուստի հարկավոր է՝

-իրականացնել Երևանի ամբողջ տարածքի տեղեկատվայնացում և համակարգչայնացում, Երևանում անվճար WiFi համակարգի ապահովում` Մոսկվայի և բազմաթիվ այլ մայրաքաղաքների օրինակով,

-բարելավել հասարակական տրանսպորտի գործունեության համակարգը՝ ավելացնելով ավտոբուսների և տրոլեյբուսների քանակը, հնարավորություն ընձեռնել վերսկսելու Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը,

-ստեղծել պայմաններ էկոլոգիապես մաքուր՝ հեծանիվային տրանսպորտի զարգացման համար,

-ձեռնարկել քայլեր տրանսպորտի կառավարման համակարգի արդիականացման՝ խցանումների նվազեցման, կանգառներում էլեկտրաէներգիայի, տեղեկատվական միջոցների և ինտերնետի լայն օգտագործման, հասարակական տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգի վերանայման ուղղությամբ,

-զարգացնել ժամանակի պահանջներին համապատասխան ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների և հետիոտնի համար նախատեսված անցուղիների կառուցման գործընթացը,

-ներդնել ավտոճանապարհների շինարարության որակի խստացման և վերանորոգման որակի ապահովագրական համակարգ: 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ 

Երևանի վարչական շրջանների համաչափ զարգացման, կառուցապատման ու զարգացման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է՝ 

-         իրականացնել մայրաքաղաքի շենքերի ու փողոցների գույքագրում, դրանց անձնագրերի կազմում՝ սահմանելով առկա խնդիրների լուծման համար հստակ ժամկետներ ու պատասխանատուներ,

-         հանրային ու մասնագիտական լայն քննարկման արդյունքում ընդունել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը,

-         պահպանել Երևանի պատմամշակութային հուշարձանները, շենքերի ճարտարապետական տեսքն ու հին Երևանի նկարագիրը՝ ժամանակակից, նոր կառուցապատման միտումների համադրմամբ,  

-         կանոնակարգել շենքերի արտաքին տեսքի ճարտարապետական ձևավորման, մուտքերի, լուսավորության, գովազդային ձևավորման, փողոցների, մայթերի բարեկարգման, ավտոկայանատեղերի տեղաբաշխման հարցերը, ավարտել փողոցների և շենքերի հասցեների ցուցանակների տեղադրումը, 

-         փողոցների ու նրբանցքների բարեկարգման, կանաչապատման, ասֆալտապատման և լուսավորման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը տեղափոխել գլխավոր փողոցներից դեպի քաղաքի ծայրամասերում գտնվող երկրորդական փողոցներ: 

Քաղաքաշինություն

Երևանում մասնավոր, էլիտար շինարարության մեծ մասն իրականացվել է “հողը դա փող է”  սկզբունքով, ոչնչացնելով կանաչ տարածքները և զանգվածաբար ոտնահարելով քաղաքացիների իրավունքները: Ընդ որում, քաղաքի զարգացման գործընթացում հաճախ են տեղ գտել անհամաչափություններ, ուստի այս ոլորտում անհրաժեշտ է.

-         առանձնահատուկ ուշադրություն դարձնել Երևանի համալիր և հավասարաչափ զարգացմանը,

-         քաղաքաշինությոն ոլորտում ամրապնդել օրինականությունը և կանխել ապօրինի շինարարության բազմազան դրսևորումները,

-         պուրակների, զբոսայգիների և այլ կանաչ տարածքների պահպանման համար կիրառել օրենսդրական պաշտպանության  կոշտ միջոցներ, անխտիր ներդնել “կանաչ ճարտարապետության”  սկզբունքը բոլոր թաղամասերում,

-         բացառել քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարումը կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացում, միաժամանակ քաղաքացիների համար`շինություններ կառուցելու ընթացքում չհարուցել արհեստական խոչընդոտներ և բյուրոկրատական քաշքշուկներ, եթե վերջիններս չեն վնասում  մյուս քաղաքացիների շահերին` թափանցիկ դարձնելով շինարարության համապատասխան ընթացակարգերը և ձևակերպումները,

-         առանց քաշքշուկների օրինականացնել երևանցիներին պատկանող բնակելի տներն ու տնամերձ հողատարածքները: 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի առավել զարգաացած մայրաքաղաքներում առաջնահերթ կարևորվում են  բնապահպանական խնդիրները, մինչդեռ մեզանում բնությունը դիտարկվում է որպես շահագործման օբյեկտ: Վերջին շրջանում մտահոգիչ են դառնում անբարենպաստ բնապահպանական միջավայրի հետ կապված շնչառական և մաշկային հիվանդությունները: Իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է.

-         Երևանի բնապահպանական հայեցակարգի մշակում և ընդունում,

-         կանաչ տարածքներում չհիմնավորած կառուցապատման դադարեցում,

-         քաղաքային այգիների և զբոսանքի վայրերի բարեկարգում,

-         ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման մեխանիզմների մշակում և ներդրում,

-         կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծում` բնապահպանական նորագույն տեխնոլոգիանների կիրառմամբ,

-         կանաչ տարածքների, անտառածածկույթով հարուստ վայրերի անխնա օգտագործման համար պատասխանատվության խստացում,

-         ծառատունկի կազմակերպմամբ ընդլայնել կանաչ տարածքները,

-         դադարացնել կանաչ տարածքներում կառուցապատման աշխատանքները, բացառել քաղաքի գլխավոր հատակագծից դուրս կետային շինարարությունը,

-         մշակել և ընդունել Երևանի բնապահպանական հայեցակարգը, հիմնել նոր քաղաքային այգիներ և զբոսանքի վայրեր, պաշտպանիչ անտառաշերտեր՝քաղաքի օդային ավազանը բարելավելու նպատակով, կանաչապատման, արդյունավետության բարեկարգման նպատակով վերականգնել ոռոգման ցանցը՝ ժամանակակից ջրագծերի կառուցմամբ,

-         շարունակել շենքերի բակերում կանաչ գոտիների ստեղծումը, զրուցարանների ու նստարանների տեղադրումը,  

-         բացառել քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարումը կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացում, ապահովել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորում կառուցապատման կանխատեսելի և հստակ պայմանների սահմանմամբ,

-         մշակել հատուկ նշանակության ծրագրեր վթարային և քանդման եմթակա բազմաբնակարանային շենքերի հիմնախնդիրների անհապաղ լուծման համար,

-         ապահովել հանրային նշանակություն ունեցող կառուցապատման և բարեկարգման նախագծերի հրապարակման, հասարակական քննարկման, քաղաքաշինական համալիր գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պարտադիր փուլերի իրականացումը: 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երևանում բնակչության լիարժեք , հատկապես` մասնագիտացված բուժօգնություն ստանալու հնարավորությունը դեռևս ցածր է: Կուտակված խնդիրների  լուծման համար առաջնահերթ նշանակություն ունի.

-         Երևանում անվճար հիվանդանոցային համակարգի ներդրումը սոցիալապես անապահով խավերի համար,

-         պարտադիր և կամավոր բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա բնակչությանը ստանալ լիարժեք և երաշխավորված բուժօգնություն,

-         բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացումը և անցումը բժիշկների վարձատրման նորարարական եղանակների,

-         առողջապահության մեջ պրոֆիլակտիկ ուղղության զարգացումը,

-         ժամանակակից բժշկական մասնագիտացված կենտրոնների ստեղծումը` հագեցված բարձր տեխնոլագիական սարքավորումներով,

-         մայրության, մանկության և ընտանիքի առողջության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի մշակումը և իրականացումը,

-         բուժաշխատողների համար սոցիալական արտոնությունների համակարգի ձևավորումը: 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅՈՒՆ

Երևանը խոշորագույն ուսանողական և կրթական կենտրոն է: Այս ոլորտում առաջարկվում է  նախաձեռնել հետևյալ քայլերը.

- ”Երևանի երիտասարդություն” նպատակային  ծրագրի մշակում և իրականացում` ներառյալ բնակարանային պայմանների բարելավումն ու բնակարանների ձեռքբերման հարցերի փուլային լուծումները, երիտասարդության զբաղվածության և սոցիալական աջակցության կազմակերպումը, սպորտի, տուրիզմի և հանգստի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը,

- շնորհալի երիտասարդներին հասցեական աջակցության ցուցաբերում,

- նորաստեղծ երիտասարդ ընտանիքների համար սոցիալական աջակցության նպատակային ծրագրերի իրականացում,

- ուսումնական հաստատություններում սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող սովորողների համար մատչելի և հարմարավետ միջավայրի ձևավորում,

- ուսանողների համար հանրային տրանսպորտից օգտվելու զեղչերի սահմանում,

- նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում ու իրականացում,

- քաղաքի վարչական շրջաններում երիտասարդական կենտրոնների ստեղծում: 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Հայաստանի ապագան մեծապես  պայմանավորված է երիտասարդների ներուժի կրթական և ստեղծագործական հնարավորությունների զարգացմամբ: Ուստի առաջընթացի համար անհրաժեշտ է.

-         դպրոցների, միջին մասնագիտական կրթության հաստատությունների նյութատեխնիկական և սպորտային բազայի արդիականացում, համակարգչային և ինտերնետային միասնական ցանցի ձևավորում,

-         մանկապարտեզների, դպրոցների, ուսումնարանների, քոլեջների, ԲՈՒՀ-երի և գիտական   հաստատությունների, շենքերի սեփականաշնորհման  արգելքի պահպանում,

-         առաջին դասարանից երկու օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ուսուցանում,

-         բարձրագույն ուսումնական հաստատությունների գործառույթների և նրանց շրջանավարտների գիտելիքների որակի գնահատման չափորոշիչների մակարդակի բարձրացմանն աջակցություն,

-         ուսանողական հանրակացարանների բարելավմանն  ուղղված նպատակային ծրագրերի իրականացում: 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Բազմաթիվ երկրների մայրաքաղաքներ ակտիվ արտաքին շփումներ ունեն միմյանց հետ, ինչն էապես նպաստում է քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական և մշակութային երկխոսության ակտիվացմանը, քաղաքային կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակմանը: Երևանի դեպքում այն առավել քան կարևորվում է` հաշվի առնելով բազմամիլիոն սփյուռքի առկայությունը: Այս առումով առաջարկում ենք.

-տարեցտարի ընդլայնել Երևանի միջազգային կապերը՝ դրանք ծառայեցնելով մայրաքաղաքի զարգացմանը և միջազային ասպարեզում   հեղինակության բարձրացմանը,

- ստորագրել համագործակցության համաձայնագրեր աշխարհի զարգացած երկրների մայրաքաղաքների հետ, իրականացնել համատեղ ծրագրեր տնտեսության, կրթության, մշակույթի, և այլ ոլորտներում,

-ձևավորել ընդհանուր տեղեկատվական դաշտ աշխարհի հայաշատ քաղաքների միջև,

- Երևանը պետք է աջակցի համասփյուռ հայությանը լեզվի պահպանման և ուսուցման, հայոց լեզվի և պատմության սփյուռքահայ մասնագետների պատրաստման, ԲՈՒՀ-երում սփյուռքահայ ուսանողների քանակի ավելացման հարցերում՝ այս ճանապարհին որպես առաջին քայլ Երևանում ստեղծելով  «էլեկտրոնային համալսարան»,  որը կարող է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա դառնալ Երևան-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորագույն օղակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter