HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաժշտություն և արվեստի կրթություն՝ բոլորի համար

Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ 2018 թ. սեպտեմբերի 1-ից սկսել է «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» հնգամսյա ծրագիրը:

Ծրագրի միջոցով Կենտրոնը ցանկանում է լիարժեք ներառականության մոդել ստեղծել և լսողության խնդիրներ ունեցող երեխաներին ներառել կրթական, սոցիալ-մշակութային կյանքին։

Ծրագրի շրջանակում Մուղդուսյան արվեստի կենտրոնի քանդակագործության, նկարչության, վոկալի, խեցեգործության և կարպետագործության մասնագետները կսովորեն ժեստերի լեզուն, որը նրանց հնարավորություն կտա ավելի հեշտ հաղորդակցվել կենտրոն հաճախող լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ժեստերի լեզուն կուսուցանվի նաև կենտրոնի 20 սաների:

Ժեստերի լեզվով կթարգմանվեն հայ դասական ժողովրդական երգերը, որոնք Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը կներկայացնի «Ես լսում եմ քեզ» ներառական մենահամերգի ընթացքում: Այն «Ես լսում եմ քեզ» միջոցառումների շարքի մաս է կազմում. նախատեսվում են նաև տեղեկատվական արշավներ և ֆլեշմոբ՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանն ու լսողության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն:

Մուղդուսյան արվեստի կենտրոնի մասնագետները կկարողանան ավելի արդյունավետ կազմակերպել դասավանդման գործընթացը լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ ստեղծելով արվեստի կրթություն ստանալու ավելի բարենպաստ, ներառական պայմաններ։

Ավելացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ականջի և պտկաձև ելունի հիվանդության հիմքով  հաշմանդամության խումբ ունեցող անձանց 15 տոկոսը (476 հոգի) երեխաներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter