HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարելու մեխանիզմը փոխվում է

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափաքանակներն առողջապահության նախարարի հրամանով վերանայվում են: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Պետական պատվերի դեպքեր սպասարկող բժշկի աշխատավարձի հաշվարկի հիմքում հետայսու կիրառվելու է յուրաքանչյուր ավարտված հիվանդանոցային դեպքի համար վարձատրման ձևաչափը, այսինքն` բժիշկը սկսում է աշխատավարձ ստանալ ամեն բուժված դեպքի հաշվարկով` ըստ այդմ ստանալով բուժման համար պետության կողմից փոխհատուցված գումարից որոշակի տոկոս: Ի դեպ, այդ տոկոսը մարզային բժիշկների համար բարձրացվել է միջինում 5 տոկոսով` այդպիսով որոշակիորեն խթանելու մարզերում աշխատելը:

Նախկինում նման պարագայում կիրառվում էր հիմնականում դրույքաչափով վարձատրման սկզբունքը, ինչը բացառում էր պետպատվերով բուժվող հիվանդներին սպասարկելու շահագրգռությունը:

Նախարարի հրամանը միտված է միաժամանակ փոխել պետպատվերով բուժվող հիվանդների հանդեպ երբեմն բժիշկների կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են քաղաքացիները, և ինչը վերացնելու հստակ նպատակադրման մասին բազմաթիվ առիթներով հայտարարել է անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter