HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհրդին է ներկայացվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է լրամշակել այն՝ ներկայացված առաջարկություններով:

Այնուհետև, խորհուրդը հաստատել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավամրման և վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter