HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը հանդիպել է նորանշանակ խորհրդատուներին

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՆ նորանշանակ խորհրդատուներին` նրանց հետ քննարկելու առաջիկա համատեղ աշխատանքի բնույթը և դրանից սպասվող արդյունքները:

Արսեն Թորոսյանը, ըստ հաղորդագրության, նախ ներկայացրել է գլխավոր մասնագետների ինստիտուտը խորհրդատուների ինստիտուտի վերափոխելու հիմնական նպատակն ու ընդգծել` սա որոշիչ քայլ էր` փոխելու այն բացասական պրակտիկան, երբ ինչ-որ մեկի, այդ թվում և նախարարի որոշմամբ նշանակվում էր գլխավոր մասնագետ, «որոնցից ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա. նրանց խորհրդակցությունն արժենում էր 2-3 անգամ ավելի թանկ, նրանց դերն ունենում էր ճնշող ազդեցություն ոլորտի այլ մասնագետների վրա»:

«Այս պատկերը պետք է անցյալում թողնել, հիմա մենք պատկերացնում ենք ձեզ հետ միասնական թիմային աշխատանք ոլորտային քաղաքականության հարցեր լուծելիս, առողջապահական համակարգի համար ռազմավարական լուծումներ տալիս, ինչպես նաեւ որոշ բարդ դեպքերում` անհատական կամ կոնսիլիումով խորհրդակցության ժամանակ», - ընդգծել է նախարարը: Խորհրդատու մասնագետներից ակնկալվում է ստանալ ոլորտի զարգացման նոր ծրագրեր, իրենց ոլորտում նորարարություններ ներդնելու առաջարկներ:

«Ձեզ մեծ դեր է վերապահվում հատկապես միջազգային ուղեցույցների եւ գործելակարգերի ներդրման, տեղայնացման հարցում: Ողջունվում է ցանկացած նախաձեռնություն` տեղային լուծումներից մինչեւ երկրի մասշտաբով զարգացման քայլ: Միայն թե պետք է հասկանանք, որ ամեն ինչ միաժամանակ եւ միանգամից անել չենք կարող», - նկատել է Ա․ Թորոսյանը:  

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև խորհրդատուների դերը առաջիկայում բուժաշխատողների հավաստագրման, ամեն ոլորտում առկա կարողությունների մանրամասն նկարագիր եւ վիճակագրության ունենալու, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր հարցերում:

ԱՆ նորանշանակ խորհրդատուները ներկայացրել են իրենց դիտարկումները, քննարկել իրենց ոլորտին առնչվող հարցեր ու խնդիրներ:

Փոփոխությունների մասին առավել հանգամանալից` կից հղումով

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter