Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաև տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել