
Ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում
Նախօրեին՝ ժամը 16:00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահն ու հայտնել, որ հունվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծինի անտառամասից ուռենի են հատել:
Մոտ կես ժամ անց ապօրինի ծառահատումը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Թեղուտ գյուղի 54-ամյա մի բնակչի, որը խոստովանել է կատարածն ու ներկայացրել հանցագործության գործիք բենզասղոցը:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել