HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդես

Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարելիցի տոնակատարության շրջանակում Հայ-հնդակական բարեկամություն ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ կազմակերպելու է «Հնդկաստանը հայերի աչքերով» թեմայով լուսանկարների ցուցահանդես: 

Այն տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միությունում և կշարունակվի 3 օր՝ հունվարի 20-ից մինչև հունվարի 22-ը: 

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային եւ պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից:

Յուրաքանչյուր տարի տարբեր նպատակներով բազմաթիվ հայեր են այցելում Հնդկաստան: Լինի դա զբոսաշրջիկ, ուսանող կամ գործարար, նրանք տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ: Դրանք իրենց սեփական պատկերացումներն են Հնդկաստանի մասին, որոնցով կիսվում են իրենց մտերիմների հետ: 

Միջոցառումը կհամախմբի բոլոր նրանց, ովքեր սիրում են հնդկական մշակույթը եւ չեն ուզում բաց թողնել հնդկական մշակույթի հետ շփվելու հնարավորությունը: Բացի այդ՝ սա Հայաստանում հայ-հնդկական ամբողջ համայնքի համար միավորվելու եւ մտքեր ու տպավորություններ փոխանակելու ևս մեկ պատճառ կլինի: Ցուցահանդեսի բացման արարողության գլխավոր հյուրերը կլինեն Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:

Մեկնաբանություններ (1)

S.Selvakumar
really very nice to hear that armenians like to visit india

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter