
Տիգրան Ուրիխանյանը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Խորհրդարանը քննարկում է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ պաշտոնը թափուր էր մնացել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ մանդատը վայր դնելուց հետո: «Ծառուկյան» խմբակցությունը այս պաշտոնում առաջադրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Տիգրան Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ու խմբակցության ղեկավարին վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար՝ վստահեցնելով, որ հանձնաժողովն աշխատելու է 21-րդ դարին համահունչ ու լինելու է նախաձեռնող:
«Պատրաստ եմ ծառայել հայոց խորհրդարանին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է նախատեսված՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Մեկնաբանել