HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլեւս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար եւ այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից: 

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել, որ երկիրը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները, տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ եւ այստեղ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter