HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղափարից՝ նորարար գրադարան. քրաուդֆանդինգի գորիսյան գաղտնիքը

Գորիս և Տաթև համայնքների երիտասարդները մեկնարկել են առցանց ֆոնդահայթայթման արշավ՝ Գորիսի համայնքային գրադարանի ընթերցասրահի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար:

Մինչ արշավի մեկնարկը` եռօրյա #SummerDemoCamp ճամբարի ընթացքում, նշված համայնքների 16 երիտասարդներ զարգացրել են իրենց կարողություններն առաջնորդության, հանրային քաղաքականության ոլորտներում, հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքում ծառայություն իրականացնող կամավորների հետ և համատեղ որոշել իրականացնել այս արշավը:

Երիտասարդները քրաուդֆանդինգի առաջատար հարթակ Indiegogo-ում ստեղծել են արշավի էջը, նկարահանել հոլովակ և որպես թիրախ ընտրել 1000 ԱՄՆ դոլարը՝ բարեկարգման նախնական աշխատանքների կազմակերպման համար։ Ավելի քան 30 նվիրատվությունների շնորհիվ երիտասարդներն արդեն իսկ հավաքագրել են 675 ԱՄՆ դոլար և շատ մոտ են թիրախին։

Նախաձեռնության նպատակն է ակտիվերիտասարդական կենտրոնի ստեղծման միջոցով համախմբել նորարարգաղափարներ ունեցող երիտասարդներին, խթանել նրանց միջև շփումն ու համագործակցությունները, դրանով իսկ նպաստելով համայնքի զարգացմանը: Պլանավորվում է կենտրոնում իրականացնել դասընթացներ, ֆիլմի դիտումներ, բանավեճեր, մշակութային այլ միջոցառումներ։

Արշավին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մի քանի պարզ քայլերի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է կատարել նվիրատվություն։

Մշակույթի նախարարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել շուրջ 5 մլն դրամ արժողությամբ տեխնիկա և գույք՝ հավատարմագրման ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter