
ՄԻՊ-ը Ջոն Պրեսկոտի հետ քննարկել է Մարտի 1-ի հետևանքների վերացման ճանապարհները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում էին Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը (inquiry) և մարտյան հետևանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։
Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում։ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել