HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ընդունել է Ջ.Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Գլխավոր դատախազը կարեւորել է Եվրոպայի խորհրդի դերը ՀՀ դատախազության՝ որպես քրեական քաղաքականություն իրականացնող մարմնի աշխատանքների հրապարակայնությունն ապահովելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական քաղաքականության զարգացման գործում: Ջոն Պրեսկոտը կարեւորել է քրեական դատավարության վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվության տրամադրումը, հավասարության վստահության ձեռք  բերումը:

Հյուրի խնդրանքով գլխավոր դատախազն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության արդյունքներին՝  ներկայացնելով նախաքննության առջեւ ծառացած խնդիրները, ձեռնարկվող քայլերը:

Ա. Հովսեփյանը տեղեկացրել է, որ կատարած աշխատանքների վերաբերյալ նախաքննական մարմինը հրապարակել է տեղեկատվական հաղորդում, որը տեղադրվել է համացանցում՝ ապահովելով դրա հրապարակայնությունը եւ հասանելիությունը բոլոր շահագրգիռ անձանց եւ հավաստել, որ մասնավորապես դիտարկվող քրեական գործով նախաքննական մարմինն այսուհետ նույնպես շարունակվող նախաքննության արդյունքների մասին կշարունակի իրազեկել հանրությանը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter