Չարենցավանում 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 22-ամյա երիտասարդ, ով հետագայում ճանաչվել էր տուժող:
Հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզվում էր նույն քաղաքի` 1977թ. ծնված բնակիչը:
Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը, 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Չարենցավանի բնակիչ, 1977 թվականին ծնված քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել