Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Yerevan Today»-ում խուզարկության առնչությամբ
«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը, ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակումները եւ լրատվամիջոցի պարզաբանումը:
Ի գիտություն է ընդունվել Քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել