
Սահմանվել են նոր սակագնային քվոտաներ մսամթերքի և կաթնային շիճուկի համար
2019թ. երրորդ երկրներից ներմուծվող գյուղատնտեսական մի շարք ապրանքների, մասավորապես՝ մսամթերքի և կաթնային շիճուկի վրա սահմանվել են սակագնային քվոտաներ: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Սակագնային քվոտաները սահմանվում են ԵԱՏՄ Համաձայնագրի համապատասխան՝ լրացնելու միության երկրներում եղած մսի հումքի և կաթնային շիճուկի պակասը:
Այդ ապրանքների ներկրման ժամանակ նվազեցվելու են մաքսատուքերը, ինչը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա կրճատել արտադրողների ծախսերը, միևնույն ժամանակ՝ շատացնել 2019թ. շուկայում իրացվելիք մսամթերքի և կաթնային շիճուկի քանակը:
2019թ. ամենաշատ սակագնային քվոտան սահմանված է Ռուսաստանի Դաշնության համար՝ 570 հազար տոննա մեծ եղջերավոր անասուն, 430 հազար տոննա խոզի միս, 364 հազար թռչնի միս և 15 հազար տոննա կաթնային շիճուկ:
Երկրորդը՝ Ղազախստանն է՝ ընդհանուր160 հազար տոննա մսամթերքով, երրորդը՝ Բելառուսը՝ մոտ 30 հազար տոննայով:
Մեկնաբանել