HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպումից առաջ տեղեկանալով, որ ՀՀհյուսիսարևելյան սահմանին հակառակորդիկրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, պաշտպանության նախարարը այդ մասինտեղեկացրել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին, նշելով, որ ՀՀզինված ուժերը արձագանքելու ենհամապատասխան գործողություններով:

Շնորհավորելով նորանշանակ ռազմականկցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն էհայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: ՀՀ պաշտպանությաննախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիայի հետհամագործակցությունը բարձր մակարդակի վրա էգտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողտարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաև համատեղմասնակցություն Աֆղանստանում իրականցվողՆԱՏՕ-ական առաքելությանը:

Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter