
Ավտոմեքենաներ՝ բնապահպանության և ընդերքօգտագործման վերահսկման նպատակով
«ԲՀՀ-բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը երեք «MITSUBISHI PAJERO V 6» մոդելի ավտոմեքենաներ է նվիրաբերել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով։
Կառավարությունն այս նվիրատվությունը ընդունեց այսօրվա նիստին՝ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի առաջարկով։
Գործադիր բերված որոշման նախագծում ասվում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթներն արդյունավետ կազմակերպելու համար ունի տրանսպորտային միջոցի կարիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել