HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Սիրունյանը չի ուզում Կոնգրեսի ձեռքին գործիք դառնալ

«Թե մինչեւ 2008 թ. մարտի 1, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել եւ այն կիսատ ենք թողել ու գործարքի գնացել ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյալ ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը հետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անունները՝ իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար: Այն մարդը, որը հայտարարեց, որ պատրաստ է գործիք լինել հասարակության ձեռքին, հենց ինքը քաղբանտարկյալներին որպես գործիք օգտագործեց իր սեփական ու ներխմբային շահերի համար: Ես առաջինն եմ, որը հայտարարում է այն մասին, թե որոշել է ետ վերցնել իր հայցադիմումը Եվրադատարանից, քանզի այլեւս չեմ ցանկանում, որ իմ անունը գործիք դառնա Հայ ազգային կոնգրեսի եւ կոնգրեսականների ձեռքին, ովքեր հետապնդում են ոչ թե հասարակության շահը, այլ իրենց ներխմբային շահը»,- հայտարարել է Սուրեն Սիրունյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter