HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

8 դիտորդական կազմակերպություն կհետեւի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրվել է 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 8 կազմակերպություն: Դրանք են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտե (74 անդամ), «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ (14 անդամ), «Ընտրությունը քոնն է» ՀԿ (67 անդամ), «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ (97 անդամ), «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ 97 (անդամ), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (135 անդամ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (108 անդամ), «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (70 անդամ):

Առաջադրված կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայք (Հայկազուններ) կուսակցությունը, «Ռեֆորմիստների» կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter