HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Խաչատուր Սուքիասյանն առաջադրվելու է

Սուքիսայանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրն այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում: 

Թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, «ՀԺ»-ի զրուցակիցն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում. ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ է գործուղումների մեկնում, բայց դա որեւէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար»: Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է այս ընտարատարծքում առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: Թերթի եղեկություններով՝ ԲՀԿ-ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու: Ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրատարածքում կպաշտպանի հենց Սուքիասյանի թեկնածությունը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter