
4/35 ընտրատեղամասում քվեարկել է 143 ընտրող
Երևանի Արաբկիր վարչական շրջանի 4/35 ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է 143 ընտրող:
Այս ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունի 1920 ընտրող: Ընտրատեղամասը լրացուցիչ ցուցակ չունի:
Ընտրություններին մասնակցող 12 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից ընտրատեղամասում 3 ուժի վստահված անձինք են ներկա՝ «Լույս» դաշինք, «Իմ քայլը» դաշինք և «Ռեֆորմիստներ» կուսակցություն: Այս պահին դիտորդական առաքելություն իրականացնող որևէ ներկայացուցիչ չկա:
Հանձնաժողովի նախագահ Սուրեն Օհանյանի խոսքով՝ մինչ այս պահը միակ արտասովոր դեպքը եղել է այն, որ իրենց ընտրատեղամասում քվեարկության են եկել քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել