
Կուտակումներ չկան, ուղղորդման դեպքեր չեն գրանցվել
Աջափնյակի 6/22 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի 1385 ընտրողից արդեն քվեարկության է եկել 255-ը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Թագուհի Ոսկանյանի փոխանցմամբ՝ քվերակությունն ընթանում է հանգիստ, առանց խախտումների, նկատվում է քվերակողների հոսքի աճ: Ասում է՝ ընտրատեղամասի դիմաց կուտակումներ չկան, ուղղորդման դեպքեր չեն գրանցվել:
Ընտրատեղամասում կա երկու վստահված անձ՝ «Իմ քայլը» դաշինքից եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել